Պոռնոֆիլմերի ռեժիսոր և հայտնի պոռնոաստղ Ռենդի Սփիրսը աջակցել է Բիլլի Այլիշին:
Սփիրսը, որը տասնամյակներ շարունակ նկարահանվել է պոռնոյում, բայց վերջին տարիներին թոշակի է անցել, համաձայնել է TMZ-ի հետ, որ նման ֆիլմերը կարող են վնասել երեխաների հոգեկանին և երկարաժամկետ բացասական ազդեցություն ունենալ նրանց վրա: Սփիրսը նշել է, որ բջջային հեռախոսների և պլանշետների տարածման հետ մեկտեղ մեծացել է հավանականությունը, որ երեխան պատահաբար կտեսնի իր համար չնախատեսված բովանդակություն:
Մինչ այդ Բիլլի Այլիշը պատմել է, որ 11 տարեկանում տեսել է «կոշտ» պոռնո, ինչի հետևանքով հայտնվել են մղձավանջներ և անքնություն, իսկ ավելի ուշ, երբ մեծացել է՝ խնդիրներ ինտիմ կյանքում: