Logo

Էդեն Ազարը նշել է Անգլիայում իր ամենաբարդ մրցակցին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:15 / 26.07.2022• ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» բելգիացի վինգեր Էդեն Ազարը նշել է Անգլիայի Պրեմիեր լիգայում իր ամենաբարդ մրցակցին:

«Ինձ համար ամենադժվարը Կայլ Ուոքերի դեմ խաղալն էր: Նա ինձնից ուժեղ և արագ էր: Դժվար էր նրան հաղթել»,- Ազարի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Ազարը 2012-2019 թվականներին խաղացել է Լոնդոնի «Չելսիում»։ Անգլիական թիմի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 352 հանդիպում, խփել 110 գոլ և կատարել 92 գոլային փոխանցում։

«Չելսիի» կազմում բելգիացին երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 1-ական անգամ նվաճել է Անգլիայի գավաթն ու Լիգայի գավաթը, երկու անգամ դարձել է Եվրոպա լիգայի հաղթող։ Ազարը 2014/2015 մրցաշրջանում ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ