Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է հեռանալ թիմից:
Fichajes-ի տեղեկություններով, 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է թուրքական «Գալաթասարայը», որը պատրաստ է բարձր աշխատավարձ վճարել նրան։
Ազարը 2019 թվականի հուլիսից է պաշտպանում «Արքայական ակումբի» մարզական պատիվը:
Բելգիայի հավաքականի ավագը նախորդ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ազարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո:


