Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած Վիլիուս Բույկայի անվան հուշամրցաշարում Հայաստանը նվաճել է 3 մեդալ:
Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ 52 կգ քաշային Վահե Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր: Արծաթե մեդալ են նաճել 66 կգ քաշային Գոռ Պապիկյանն ու 75 կգ քաշային Արման Չարկատյանը:
Հայաստանի պատվիրակությունը Լիտվա էր մեկնել ՀԲՊՄՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ:




