Ֆինն Հարի Հելիովարան ու բրիտանացի Հենրի Փաթենը դարձան ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի զուգախաղի հաղթող։
Եզրափակիչում Հելիովարան ու Փաթենը 7-5, 6-3 հաշվով հաղթեցին բրիտանացիներ Նիլ Սկուպսկիին ու Ջո Սելիսբերիին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 21 րոպե։
Հելիովարան ու Փաթենը կարիերայում առաջին անգամ նվաճեցին Ամփոփիչ մրցաշարի տիտղոսը, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակեցին 1500-ական միավոր ու հերթական թարմացումից հետո կդառնան աշխարհի երրորդ համարը։
ATP-ի Ամփոփիչ մրցաշարի մրցախաղերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


