Գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, երրորդ տեղը գրավելով Մեծ Բրիտանիայի Գրիան պրիում, սահմանել է ռեկորդ:
Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնը 13-րդ անգամ է մրցանակակիր դարձել Մեծ Բրիտանիայի Գրան պրիում, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
38-ամյա Հեմիլթոնն այդ ցուցանիշով գերազանցել է գերմանացի լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերին, որը նախկինում 12-ական անգամ մրցանակային տեղեր էր գրավել Սան Մարինոյի, Իսպանիայի և Կանադայի Գրան պրիներում:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Գրան պրիում հաղթել էր Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը:


