Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը պայմանգիր է կնքել «Ֆերարիի» հետ, հայտնում է իտալական թիմի մամուլի ծառայությունը:
«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդը «Ֆերարիի» կազմում հանդես կգա 2025 թվականի մրցաշրջանից:
Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր է, որի մանրամասները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Մրցաշրջան-2023-ում Լյուիս Հեմիլթոնը զբաղեցրել էր երկրորդ տեղը: Հաղթող դարձավ «Ռեդ Բուլի» նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը:


