Logo

Հեմիլթոն. «Ես ու Ֆետելն ավելի կարևոր ընդհանուր բան ունենք, քան Ֆորմուլա-1-ի հանդեպ կիրքը »

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:56 / 16.08.2022• Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա -1-ի աշխարհի 7-ակի չեմպիոն, «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը գովեստի խոսքեր է ասել աշխարհի քառակի չեմպիոն, «Աստոն Մարտինի» ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելի հասցեին:

Վերջերս գերմանացի մրցարշավորդը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտին  հեռանալու է Ֆորմուլա-1-ից:

«Որոշ ժամանակ անց նկատեցի, որ երկուսս էլ մեծ գործ ենք անում՝ պայքարում ենք մի բանի դեմ, որի դեմ պայքարին պարտավոր է միանալ յուրաքանչյուրը (վերջին տարիներին Հեմիլթոնն ու Ֆետելն ակտիվորեն պայքարում են ռասիզմի և սոցիալական անհավասարության դեմ): 

Բազմիցս օգնել ու ոգևորել ենք միմյանց։ Գիտակցում եմ, որ ես ու Ֆետելն ավելի կարևոր ընդհանուր բան ունենք, քան Ֆորմուլա-1-ի հանդեպ կիրքը»,- բրիտանացի ավտոարշավորդի խոսքը փոխանցում է GP Fans-ը:

Ֆորմուլա-1-ի ընթացիկ մրցաշրջանում Հեմիլթոնը 6-րդ տեղում է, Ֆետելը՝ 14-րդ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ