Logo

«Հենց խաղն ավարտվեց, Կլոպն ինձ հաղորդագրություն ուղարկեց»․ Հենդերսոն

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.06.2021ՍՊՈՐՏ
jurgen klopp jordan henderson liverpool 2019 20 i4qjueus8i4q1j5uo41wf2ld4 - «Հենց խաղն ավարտվեց, Կլոպն ինձ հաղորդագրություն ուղարկեց»․ Հենդերսոն

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը պատմել է, թե մերսիսայդյան թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ինչպես է արձագանքել այն փաստին, որ ԵՎՐՈ 2020-ի 1/8 եզրափակիչում անգլիացիների մրցակիցը լինելու է Գերմանիայի ընտրանին:

Յոահիմ Լյովի գլխավորած թիմը խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրում խուսափել է պարտությունից Հունգարիայի հավաքականի դեմ խաղում (2-2) և իր խմբում զբաղեցրել 2-րդ հորիզոնականը՝ գերազանցելով պորտուգալացիներին ու զիջելով միայն ֆրանսիացիներին: Այդպիսով, Գերմանիայի ընտրանին փլեյ-օֆֆում կհանդիպի Անգլիայի հավաքականի հետ: Հենդերսոնի խոսքով՝ գերմանացի մասնագետն անտարբեր չի անցել այդ իրադարձության կողքով:

«Հենց հնչեց եզրափակիչ սուլիչը, նա ինձ ժպտացող «էմոջի» ուղարկեց»,- Հենդերսոնի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Անգլիա – Գերմանիա հանդիպումը կկայանա հունիսի 29-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:

«Նա 10 տարի թուք ու մուր էր ուտում, իսկ այսօր լավագույնն է». «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը դժոխքի միջով է անցել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ