Logo

Սալահի «թիկնապահը»՝ Հենդերսոնը. «Լիվերպուլի» ավագի գործողությունները, երբ եգիպտացին մոտենում է նշակետին (լուսանկարներ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:09 / 14.03.2022ՍՊՈՐՏ
null

Յուրգեն Կլոպի «Լիվերպուլն» այն թիմն է, որն ուշադրություն է դարձնում խաղի հետ կապված յուրաքանչյուր մանրուքի: 

Ֆուտբոլային հոգեբանությունը ուսումնասիրող Գեյր Ժորդետը հետաքրքիր օրինաչափություն է նկատել «Բրայթոն» - «Լիվերպուլ» խաղի ժամանակ, երբ 61-րդ րոպեին Մոհամեդ Սալահը մոտեցել է իրացնելու 11-մետրանոց հարվածը:

«Երբեմն առաջատարի որակները երևում է այն ժամանակ, երբ խաղընկերներիդ համար կանխում ես  հնարավոր վտանգները՝ ֆիզիկապես գտնվելով նրանց կողքին»,- գրել է հոգեբանն իր թվիթերում:

Ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդցիների ավագ Ջորդան Հենդերսոնը ավելի հաճախ է կատարում «թիկնապահի» պարտականություններ, երբ եգիպտացին մոտենում է 11-մետրանոց նշակետին: «Բրայթոնի» դեմ խաղում անգլիացին, բառի բուն իմաստով, թիկունքով փակել էր Սալահին, որպեսզի վերջինիս ապահովագրի մրցակցի ֆուտբոլիստների ճնշումներից և թույլ տա կենտրոնանալ հարվածի վրա: 

Երբ «Բրայթոնի» ֆուտբոլիստը ցանկանում է մոտենալ, Հենդերսոնը ուշադրություն է գրավում իր վրա՝ մրցակցի խաղացողին զրկելով Սալահի հետ կոնտակտի հնարավորությունից:

Նման մեկ դեպք էլ տեղի է ունեցել «Ասթոն Վիլայի» հետ հանդիպման ժամանակ, երբ «Լիվերպուլի» առաջատարը կանխել է բիրմինգհեմյան ակումբի խաղացող Էմի Մարտինեսի փորձերը:

Հատկանշական է՝ 2021 թվականի սեպտեմբերի 25-ի խաղում «Մանչեսթեր Յունայեդի» ֆուտբոլիստները Բրունու Ֆերնանդեշին չեն պաշտպանել նույն Մարտինեսից. արդյունքում պորտուգալացին վրիպել է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ