«Արարատ-Արմենիայի» դարպասապահ Հենրի Ավագյանը կարծիք է հայտնել Հայաստանի գավաթի եզրափակիչում «Նոայի» դեմ խաղի մասին:
«Մրցաշրջանի առաջին կեսում ես «Արարատ-Արմենիայում» չէի, բայց դիտել եմ «Նոայի» դեմ առաջնության երկու հանդիպումները: Չէի ասի, թե խաղային որակով «Արարատ-Արմենիան» զիջել է, պարզապես հաշիվը «Նոայի» օգտին էր: Եզրափակիչից առաջ մենք հետհայացք չենք նետում, այլ նայում ենք ներկայով:
«Արարատ-Արմենիան» գիտի, թե ինչպես խաղա եզրափակիչում և հաղթի: Դա ցույց կտանք խաղադաշտում»,- ասել է դարպասապահը:
«Նոա» – «Արարատ-Արմենիա» եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին և կմեկնարկի 19:00-ին: Խաղը ցուցադրվելու է «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում: