Logo

Հենրիկ Լարսոնի որդին կարիերան կշարունակի «Կոպենհագենում»

00:05 / 29.01.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Դանիական «Կոպենհագենը» մրցաշրջանի մնացած հատվածի համար վարձակալական պայմանագիր է կնքել Գելզենկիրխենի «Շալկեի» հետ վինգեր Ջորդան Լարսոնի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Համաձայնագիրը ներառում է տրանսֆերը մշտական դարձնելու տարբերակ:

«Որակն ու ներուժը միշտ կարևորագույնն են «Կոպենհագենում», իսկ Ջորդանն ունի երկուսն էլ: Նա ապացուցել է իր կարգն ուժեղ առաջնություններում, հատկապես Ռուսաստանում լավ ելույթ է ունեցել երկար ժամանակահատվածում: Երկար ժամանակ էինք հետաքրքրվում նրա ծառայություններով, սակայն մինչև այժմ ճիշտ պահ ու հնարավորություն չկային»,- ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է «Կոպենհագենի» սպորտային տնօրեն Պիտեր Քրիստիանսենը՝ անդրադառնալով տրանսֆերին:

Ֆուտբոլային հանրությանը հայտնի Հենրիկ Լարսոնի որդին նոր թիմում ելույթ կունենա «25» համարի մարզաշապիկով: 25-ամյա աջ վինգերը մարզական կարիերան սկսել է «Բարսելոնայի» ակադեմիայում, պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է շվեդական «Հյոգաբորգում», «Հելսինգբորգում», «Նորչյոպինգում» ու ԱԻԿ-ում, ինչպես նաև՝ նիդերլանդական «Նեյմեգենում», Մոսկվայի «Սպարտակում» և գերմանական «Շալկեում», որին պատկանում է նրա տրանսֆերային իրավունքը: Բունդեսլիգայի ընթացիկ մրաշրջանում Ջորդանը «Շալկեի» կազմում մասնակցել է 11 խաղի, սակայն արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել: Շվեդիայի ազգային հավաքականում ֆուտբոլիստը նորամուտը նշել է 2018 թվականին, մինչև այժմ մասնակցել է 7 խաղի, խփել 1 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ