Logo

Հենրիխ Մխիթարյան․ «Աշխատանքը կատարված է»

13:10 / 09.04.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի վերջին խաղում «Ուդինեզեի» նկատմամբ 2-1 հաշվով կամային հաղթանակից հետո լուսանկարներ հրապարակել սոցիալական ցանցերում։

«Աշխատանքը կատարված է երեկոյի համար»,- լուսանկարներին կից գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը։

Այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում խաղացել էր 68 րոպե, իսկ նրան փոխարինած իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին ավելացված ժամանակում խփել էր հյուրերի հաղթական գոլը։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 35-ամյա հայ կիսապաշտպանը մասնակցել է 31 խաղի, դարձել 2 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ