«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ «Լեսթերի» հետ խաղում (2-0) իր հաշվին գրանցել էր այս մրցաշրջանում 5-րդ գոլային փոխանցումը, ակումբի պաշտոնական հեռուստաալիքի հետ հարցազրույցում նշել է հետևյալը.
-Ես շատ գոհ և ուրախ եմ, որ կատարեցի հերթական գոլային փոխանցումը: Շնորհակալ եմ թիմակիցներիս դրա համար: Ես կպահպանեմ այս ընթացքը և, հուսով եմ, կխփեմ գոլեր ու կկատարեմ նոր գոլային փոխանցումներ:
Մարզիչը 3 փոփոխություն կատարեց, և բոլոր 3 ֆուտբոլիստներն էլ կարևոր դեր ունեցան հաղթանակի մեջ: Սա առաջին խաղը չէր, որ մարզիչը որոշակի փոփոխություններ էր կատարում տակտիկայի մեջ, և դա արդյունք է տալիս: Նույնիսկ անցած տարվա առաջին խաղում փոխարինման մտած բոլոր ֆուտբոլիստները շավ լավ էին հանդես եկել՝ խփելով գոլ կամ կատարելով գոլային փոխանցում: Շատ ուրախ եմ, որ պահեստայինների նստարանին գտնվող տղաները կարողանում են դաշտ դուրս գալով օգնել թիմին հաղթանակի հասնել,- ասել է Մխիթարյանը:

