Logo

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Կրեմոնեզեի» դեմ խաղում (ֆոտո)

00:18 / 29.01.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ հետնապահ «Կրեմոնեզեի» նկատմամբ (2-1): 

34-ամյա հայ կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ հյուրերի մեկնարկային կազմում ու անցկացրեց ամբողջական հանդիպում: 

Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը 10 հնարավորից 7 միավոր է գնահատել հայ ֆուտբոլիստի խաղը:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել աշխարհի նորընծա չեմպիոն, արգենտինացի Լաուտարո Մարտինեսը (8,8 միավոր), որը դուբլ է ձևակերպել: 

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի կազմում անցկացրած 25 պաշտոնական խաղում խփել է 2 գոլ ու կատարել 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ