Logo

Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկ է նվիրել Գևորգ Ղազարյանի որդուն

19:14 / 19.03.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը որդու հետ ներկա է եղել «Ինտեր» - «Նապոլի» (1-1) Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրի հանդիպմանը։ Միլանում կայացած խաղից հետո «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկ է նվիրել Ղազարյանի որդուն։ 

«Ֆուտբոլով տարված յուրաքանչյուր երեխայի համար «Ինտերի» պես մեծագույն ակումբի և Մխիթարյանի նման ֆուտբոլիստից «Ինտերի» բոլոր խաղացողների ինքնագրերով մարզաշապիկ ստանալը մեծագույն երազանք է: Ես գնահատում եմ դա: Շնորհակալ եմ որդուս հրաշալի օրվա համար, Հեն ջան»,- Ինստագրամում գրել է Գևորգ Ղազարյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Գևորգ Ղազարյանն աշխատում է «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում։ Նա Հենրիխ Մխիթարյանի հետ երկար տարիներ խաղացել է Հայաստանի հավաքականում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ