Logo

Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում

12:03 / 11.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է իտալական Gentleman Award մրցանակաբաշխության ժամանակ, հաղորդում է «Ներաձուրիի» պաշտոնական կայքը

Մխիթարյանին տրվել է «Ինտերի» ջենթլմեն» մրցանակը: Մխիթարյանից բացի, «Ինտերից» պարգևատրվել են նաև ակումբի նախագահ Ջուզեպե Մարոտան, փոխնախագահ Խավյեր Ձանետին, ֆուտբոլիստներ Լաուտարո Մարտինեսը, Կառլոս Աուգուստոն և Նիկոլո Բարելան: 

«Շատ ուրախ եմ: Պատիվ է այս մրցանակը ստանալը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են: Չեմ կարող ասել, որ այս մրցանակը ներկայացնում է իմ տեսակը: Թող դա ասեն այլ մարդիկ»,- ասել է Մխիթարյանը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ