Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 29-րդ րոպեին բացել է հաշիվը «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը տպավորիչ հարվածով դարպասը գրավել է իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի փոխանցումից հետո:
Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում են նվազագույն հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական խաղերում 34-ամյա հայ ֆուտբոլիստը չորրորդ գոլը խփեց միլանյան գրանդի կազմում: