Logo

Անրին խոսել է Մբապեի և Նեյմարի կոնֆլիկտի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:22 / 15.08.2022ՍՊՈՐՏ
Թիերի Անրի-2022

Ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրին կարծում է, որ ՊՍԺ-ն պետք է պաշտպանի Կիլիան Մբապեին: Անրին նշել է, որ խաղացողը պարտավոր չէ որևէ մեկին ապացուցել իր խաղամակարդակը։ 

«Փարիզը Մբապեի տեղն է։ Իհարկե, նա պետք է ցուցադրի իր լավագույն խաղամակարդակը։ Ընդ որում, կարիք չկա որևէ մեկին որևէ բան ապացուցելու։

Այժմ մարզիչը պետք է հարձակման գծում եռյակի համար ճանապարհ գտնի ու ուրախացնի նրանց։ ՊՍԺ-ում անընդհատ բանավեճեր են ընթանում. սա հին խնդիր է։

Նրանք հաղթեցին 5-2 հաշվով, և հիմա խոսում են Մբապեի մասին։ Նեյմարը նույն իրավիճակում էր նախորդ մրցաշրջանում»,- Անրիի խոսքը մեջբերում է Daily mail-ը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը «Մոնպելյեի» նկատմամբ հաղթանակից հետո Թվիթերում հավանել էր ակումբակից, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին քննադատող երկու հրապարակումներ:

Ֆրանսիայի Լիգա 1-ի երկրորդ տուրում կայացած խաղում գործող չեմպիոնի կազմում 11-մետրանոցից վրիպել էր Կիլիան Մբապեն, իսկ Նեյմարը դիպուկ էր հարվածել նշակետից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ