Մարոկկոյի հավաքականի եզրային հարձակվող Հաքիմ Զիեշը 1 տարվա պայմանագիր կկնքի «Վիդադ Կասաբլանկայի» հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
32-ամյա վինգերն ազատ գործակալի կարգավիճակ ունի Կատարը ներկայացնող «Դուհայլի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Զիեշն իր կարիերայի լավագույն հատվածն անցկացրել է «Այաքսում», այնուհետև տեղափոխվել է «Չելսի»՝ լոնդոնյան ակումբում 2021թ. նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային գավաթը:
Մարոկկոյի հավաքականում Զիեշն անցկացրել է 64 խաղ ու խփել 25 գոլ:


