Logo

Here We Go. Շեշկոն տեղափոխվում է անգլիական գրանդ

18:31 / 07.08.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել «Լայպցիգի» հետ Բենյամին Շեշկոյի տեղափոխության հարցում, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Անգլիական գրանդը «Լայպցիգին» կվճարի 76.5 միլիոն եվրո, որը կարող է հասնել 85 միլիոնի՝ հաշվի առնելով հավելավճարները:

«Մանչեսթեր Յունայթեդը» սլովենացի հարձակվողի հետ արդեն համաձայնեցրել էր անձնական պայմանագրի բոլոր կետերը: 22-ամյա ֆուտբոլիստը կկնքի 5 տարվա պայմանագիր:

Շեշկոյի տրանսֆերի հարցով «Լայպցիգին» պաշտոնական առաջարկ էր ներկայացրել նաև «Նյուքասլը», որի առաջարկի ֆինանսական պայմանները նույնիսկ ավելի շահավետ էին, քան մանկունիական ակումբինը, բայց Շեշկոյի որոշումը հստակ է՝ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ