Logo

Հերթական գոլը խփած Օվեչկինի կարիերայի վատագույն ամիսը NHL-ում (տեսանյութ)

18:08 / 27.02.2023Հոկեյ
null

«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը հերթական գոլն է խփել Հոկեյի ազգային լիգայում (NHL)՝ կանոնավոր առաջնության խաղում գրավելով «Բաֆալո Սեյբրզի» դարպասը (4:7):

Դա 37-ամյա հոկեյիստի միակ գոլն էր փետրվարին։ «Վաշինգտոն Քեփիթալզը» NHL-ում հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 2-ին՝ հյուրընկալվելով «Անայհամին»։

2023թ․ փետրվարը NHL-ում Ալեքսանդր Օվեչկինի կարիերայի վատագույն տարին էր արդյունավետության առումով։ Մինչև այս ռուսաստանցին նվազագույնը երկու գոլ էր խփել մեկ ամսվա ընթացքում։

Այս ամիս Ալեքսանդր Օվեչկինը «Վաշինգտոնի» չորս խաղերը բաց էր թողել հոր մահվան պատճառով։  NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն մեկնել էր Ռուսաստան։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 57 հանդիպման, խփել 33 գոլ և կատարել 24 ասիստ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Օվեչկինը NHL-ում դարձել է 813 գոլի հեղինակ և 82 տափօղակ է զիջում լիգայի պատմության լավագույն ռմբարկու, կանադացի Ուեյն Գրեցկիին (894 գոլ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ