Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Աշխարհի 24-րդ ռակետը 1/8 եզրափակիչում ծանր պայքարում 6-3, 5-7, 7-6 (7-4) հաշվով հաղթել է Մաքենզի Մաքդոնալդին (ԱՄՆ, 99-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 32 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը Գաբրիել Դիալոն (Կանադա, 56-րդ ռակետ) է։ Թենիսիստները կմրցեն հունիսի 13-ին։


