Logo

Հեռու տարածությունից նետումներ. «Բոսթոնի» պատմության մեջ նոր ռեկորդակիրը

14:28 / 01.04.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) «Բոսթոն Սելթիկսի» պաշտպան Դերիք Ուայթը «Մեմֆիսի» դեմ խաղում (117:103) հեռու տարածությունից 3 դիպուկ նետում է կատարել և ռեկորդ սահմանել, գրում է Clutch Points-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 3-միավորանոց նետումների ցուցանիշն ամերիկացին հասցրել է 247-ի և սահմանել «Կելտերի» պատմության մեջ նոր ռեկորդ:

Նախորդ ռեկորդակիրն Այզեա Թոմասն էր, որը 2016-17 մրցաշրջանում 245 դիպուկ նետում էր կատարել:

«Բոսթոնի» ևս 2 խաղացողներ հավակնում են ընթացիկ մրցաշրջանի ռեկորդին. Ջեյսոն Թեյթումն իրացրել է 3-միավորանոց 240 նետում, իսկ Փեյթոն Փրիչարդը՝ 238:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ