Logo

Հեռուստաաստղի և Իսպանիայի նախկին թագավորի սիրավեպի պատճառով Խուլիան Ալվարեսը փոխել է առանձնատունը

23:51 / 11.10.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» նորեկ, արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը ստիպված է եղել փոխել առանձնատունը, հայտնում է Football Espania-ն:

24-ամյա ֆուտբոլիստն ընկերուհու՝ Էմիլիա Ֆերերոյի հետ բնակվում էր իսպանացի դերասանուհի Բարբարա Ռեյի առանձնատանը, որը վարձակալել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիից» մադրիդյան ակումբ տեղափոխվելուց հետո:

Հաղորդվում է, որ Ռեյը սիրավեպ է ունեցել Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս I-ի հետ։
Հեռուստաաստղի և նախկին թագավորի համատեղ լուսանկարները, որոնք արվել են Ալվարեսի վարձակալած տանը, առաջացրել են վիլայի շրջակայքում բնակվող լրագրողների հետաքրքրությունը։

2022թ. աշխարհի չեմպիոնն այս ֆոնին որոշել է փոխել առանձնատունը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ