Հանդիսատես առաջին անգամ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հնարավորություն կունենա մեծ էկրանին դիտելու Չեխովյան ստեղծագործությունները։ «Արջը» և «Առաջարկություն» ոդևիլների հիման վրա նկարահանված հեռուստաներկայացման ռեժիսորն է Արեն Օսիպյանը, բեմադրող օպերատորը` Արսեն Շահնազարյան: Դերերում են Տաթև Պետրոսյանը, Էդգար Բարսեղյանը, Թաթուլ Բոստանչյանը, Մարիամ Ղևոնդյանը, Արման Սաքանյանը և Վահրամ Խարատյանը։
Սա նոր ֆորմատ է, որը նախատեսում է 2 հեռուստաներկայացում՝ մեկում: Պրեմիերան կկայանա փետրվարի 27 ին Աբելյանի անվան թատրոնում:

