Logo

Հեյմիր Հալգրիմսոնը և Ջոշ Քալենը պատասխանել են Fast Sports-ի հարցերին

21:32 / 08.09.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնը և կիսապաշտպան Ջոշ Քալենը պատասխանել են Fast Sports-ի լրագրողի հարցերին:

«Շատ լավ հավաքական ունեք: Նոր մարզիչ ունեք, նա նոր գաղափարներ է բերելու հաավաքական: Պատմականորեն Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների միջև խաղերը միշտ բարդ ու հետաքրքիր են ստացվում, այս մեկն էլ բացառություն չի լինի»,- ասել է Հալգրիմսոնը:

«Գիտենք, որ վաղը մեզ բարդ փորձություն է սպասում: Հարգում ենք մրցակցին, գիտակցում ենք, որ ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք»,- ասել է Քալենը:

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրի Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու ժամը 19:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Կարդացեք նաև` 

Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը պատասխանել են Fast Sports-ի հարցերին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ