Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Պորտուգալիայի հավաքականի դեմ առաջիկա խաղի վերաբերյալ:
«Հարգելի՛ երկրպագուներ,
Հայաստան - Պորտուգալիա խաղին ընդառաջ տեղեկացնում ենք, որ ԱՐԵՎԵԼՅԱՆ տրիբունայի նստատեղերին դրված են լինելու պաստառներ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն:
Խաղի մեկնարկին՝ Հայաստանի ազգային հավաքականի՝ խաղադաշտ դուրս գալու ժամանակ, անհրաժեշտ է դրանք վեր բարձրացնել՝ արևելյան տրիբունան դարձնելով եռագույն»,- նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ազգային թիմին, հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ Խաղը կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում, կհեռարձակվի նաև Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև՝


