Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սևան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որ չի ներկայանալու «Ալաշկերտի» դեմ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում այսօր նախատեսված խաղին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել տեղի ունեցածի վերաբերյալ:
«VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ նոյեմբերի 17-ին նշանակված «Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել «Սևան» թիմի` հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով:
Համաձայն ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։ Հանդիպման մրցավարը և ՀՖՖ պատվիրակն արձանագրել են տեղի ունեցածը: ՀՖՖ Կարգապահական կոմիտե ներկայացվել է միջնորդություն»,- ասված է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Սևանը» հայտարարել էր, որ «պատճառների մասին պարզաբանում կտանք ավելի ուշ, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը խաղաղվի»:
Խաղի մեկնարկը նշանակված էր 14:00-ին: