Logo

ՀՖՖ-ն և «Բորուսիան» շնորհավորել են Ռանոսին

11:34 / 20.07.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հուլիսի 20-ին նշում է ծննդյան 20-րդ տարեդարձը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և գերմանական ակումբը շնորհավորել են օրվա հոբելյարին։

Հայաստանի հավաքականի նորեկը հուլիսի 1-ին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Բորուսիա», իսկ օրեր առաջ ընկերական խաղում նորամուտն էր նշել Բունդեսլիգան ներկայացնող ակումբում:

Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսն այս ամռանն էր հեռացել Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից և ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բորուսիային», որի հետ կնքել էր չորս տարվա պայմանագիր։ Նախկինում նա խաղացել էր նաև գերմանական «Հանովերի» պատանեկան թիմերում, 2017 թվականին տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա», իսկ 2018-ից «Բավարիայի» համակարգում էր: 

Ավարտված մրցաշրջանում հայ հարձակվողը «Բավարիա-2»-ի կազմում մասնակցել էր 38 հանդիպման, դարձել 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականում նա այս տարի անցկացրել է 3 խաղ և խփել 4 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա