ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 4-րդ տուրի խաղացանկը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Տուրը կմեկնարկի օգոստոսի 19-ին ու կավարտվի երկու օր անց։
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, չորրորդ տուր
Օգոստոսի 19
«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 17:00 (Երևանի «Նաիրի» մարզադաշտ)
«Լեռնային Արցախ» - ԲԿՄԱ՝ 17:00 (Վայքի «Քաղաքային» մարզադաշտ)
Օգոստոսի 20
«Շիրակ» - «Արարատ»՝ 17:00 (Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտ)
«Նոա» - «Ուրարտու»՝ 17:00 (Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտ)
Օգոստոսի 21
«Վան» - «Փյունիկ»՝ 17։00 (Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտ)


