Logo

ՀՖՖ-ն ներկայացրել է «Վեստ Արմենիայի», «Վանի», «Արարատի» ու «Ալաշկերտի» դիրքորոշումները

12:55 / 28.02.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է «Վեստ Արմենիայի», «Վանի», «Արարատի» ու «Ալաշկերտի» դիրքորոշումները ֆեդերացիայի կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ, որոնք վերաբերում էին Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափին, ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների հարցին, ԲԿՄԱ-ին, մրցավարությանը և այլն:

FastNews-ը դիրքորոշումները ներկայացնում է առանց խմբագրման.

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ»

«Վեստ Արմենիա Ֆուտբոլային ակումբը կողմ է, որպեսզի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կայանա 10 թիմով:

Վեստ Արմենիա Ֆուտբոլային ակումբը համաձայն է, որ ՀՊԼ առաջնության 10-րդ տեղը զբաղեցրած թիմը լքի ՀՊԼ-ն ԱԽ-ում, իսկ փոխարենը ԱԽ-ի չեմպիոնը իրավունք ստանա հանդես գալու ՀՊԼ-ում, իսկ ՀՊԼ-ում նախավերջին տեղը զբաղեցրած թիմը անցումային հանդիպում անցկացնի ԱԽ-ի երկրորդ տեղը զբաղեցրած թիմի դեմ:

Վեստ Արմենիա Ֆուտբոլային ակումբը առաջարկում է` ՀՊԼ-ում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային տարբեր տարիքային հավաքականների անդամների քանակի սահմանափակումը մնա անփոփոխ»:

«ՎԱՆ»

««Վան» ֆուտբոլայի ակումբը համաձայն է ՀՖՖ առաջարկի Բ տարբերակի հետ, նպատակահարմար է գտնում, որպեսզի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կայանա 10 թիմով, շրջանների քանակը՝ 3 (135 խաղ), իսկ մրցափուլերը 27 տուրով: Ըստ այս տարբերակի Մրցումների բաժինը ունենում է 27 խաղային շաբաթ, որը հնարավորություն է տալիս ՀՊԼ խաղերը նշանակել ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին, իսկ Հայաստանի գավաթի խաղերը երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին:

«Վան» ֆուտբոլայի ակումբը համաձայն է, որ ՀՊԼ առաջնության վերջին 10-րդ տեղը զբաղեցրած թիմը լքի ՀՊԼ-ն և հանդես գա ԱԽ-ում, փոխարենը ԱԽ-ի չեմպիոնը իրավունք ստանա հանդես գալու ՀՊԼ-ում, իսկ Պրեմիեր լիգայում նախավերջին տեղը գրաված թիմը անցումային հանդիպում անցկացնի առաջին խմբում 2-րդ տեղը գրաված թիմի հետ:

«Վան» ՖԱ-ն առաջարկում է ՀՊԼ-ում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային տարբեր տարիքային հավաքականների անդամների քանակի սահմանափակումը մնա անփոփոխ:

ԲԿՄԱ-ի հետ կապված այն տարբերակները, որ առաջարկել է ՀՖՖ-ն, մենք համաձայն ենք՝ ԲԿՄԱ-ն հանդես գա Պրեմիեր լիգայում հաշվարկից դուրս՝ առանց միավորներ խաղարկվելու տարբերակի»:

«ԱՐԱՐԱՏ»

«Մեզ համար առաջարկված տարբերակներից առավել ընդունելի է Բ տարբերակը, քանի որ մենք կողմնակից ենք հնարավորինս շատ թիմերի ընդգրկմանը Բարձրագույն խմբում։ Մեր դիրքորոշման հիմքում այն համոզմունքն է, որ ավելի մեծ թվով թիմերի մասնակցությունն առաջին հերթին կնպաստի առաջնության բազմազանությանն ու մրցակցային միջավայրի ամրապնդմանը:

Մենք կցանկանայինք տեսնել 12 թիմով կազմավորված Պրեմիեր լիգա, ինչը մի շարք դրական հետևանքներ կունենա՝

Թիմերի միջև հանդիպումների քանակի օպտիմալացում՝ նվազեցնելով նույն մրցակիցների հաճախակի հանդիպումները,

Առանց ակումբների վրա լրացուցիչ պարտավորություններ դնելու, ավելի լայն հնարավորություն կստեղծվի հայ ֆուտբոլիստների մասնակցության քանակը մեծացնելու համար,

Առաջնության մրցակցային մակարդակի բարձրացում՝ ավելի մեծ թվով թիմերի ներգրավմամբ։

Հայաստանում մարզված համարվող ֆուտբոլիստներ

Ներկայիս իրավիճակում մենք նպատակահարմար չենք համարում ակումբներում Հայաստանում մարզված համարվող ֆուտբոլիստների քանակի արհեստական ավելացումը և կցանկանայինք, որպեսզի այդ ֆուտբոլիստների պարտադիր քանակը մեկնարկային կազմում լիներ երկու ֆուտբոլիստ։ Մենք այս հարցի լուծումը տեսնում ենք միայն վերը նշված առաջարկի միջոցով՝ առաջնությունում թիմերի թվի ավելացմամբ, այլ ոչ թե ակումբներին խիստ սահմանափակումներ պարտադրելու ճանապարհով։

Ավելին, մենք գտնում ենք, որ արհեստական քվոտաները ոչ միայն չեն նպաստի տեղացի ֆուտբոլիստների զարգացմանը, այլև կարող են նվազեցնել ընդհանուր մրցակցային մակարդակը, քանի որ առաջնային պետք է լինի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալիզմն ու մարզավիճակը։

ԲԿՄԱ-ի հարցը

Մենք կարծում ենք, որ ԲԿՄԱ-ի ներկայությունը հայկական ֆուտբոլում արհեստական մրցակցային անհավասարակշռություն է ստեղծում, խոչընդոտելով ակումբներին՝ 18-20 տարեկան հայ ֆուտբոլիստների հետ աշխատելու հնարավորության հարցում։ Շատ խոստումնալից խաղացողներ մերժում են մեր առաջարկները և նախընտրում են ԲԿՄԱ-ն՝ զինվորական ծառայության հարցի վերջնական լուծման և երիտասարդական հավաքականին մոտ լինելու հնարավորության պատճառով, ինչը սահմանափակում է նրանց հետ աշխատելու հնարավորությունը: Մինչդեռ մենք արդեն հաջող փորձ ունենք արտասահմանցի երիտասարդ ֆուտբոլիստներին զարգացնելու և եվրոպական ակումբներ տեղափոխելու հարցում և ցանկանում ենք նման հնարավորություն ստեղծել նաև հայ խաղացողների համար։

ԲԿՄԱ-ի մոդելը հակասում է ՀՖՖ-ի՝ ակումբներում հայ ֆուտբոլիստների թվի ավելացման քաղաքականությանը, քանի որ կենտրոնացնում է լավագույն տեղացի երիտասարդ խաղացողներին մեկ թիմում: Ավելի արդյունավետ կլինի, եթե զինվորական ծառայության հարցում արտոնություններ ստացած ֆուտբոլիստները մրցակցեն ակումբներում՝ փորձառու տեղացի և արտասահմանցի խաղացողների հետ, ինչը կապահովի նրանց պրոֆեսիոնալ աճը: Մեր ակումբի նպատակներից է օգտագործել մեր կապերն ու ռեսուրսները հայ տաղանդավոր ֆուտբոլիստների միջազգային կարիերայի համար ուղի բացելու համար, և մենք պատրաստ ենք նրանց տրամադրել այս հնարավորությունը, սակայն վերը նշված պատճառներով անհնար է մրցակցել ԲԿՄԱ-ի հետ հայ երիտասարդ ֆուտբոլիստներին ներգրավելու հարցում»։

«ԱԼԱՇԿԵՐՏ»

«Ալաշկերտ ՖԱ-ն կողմ չէ առաջարկվող Ա և Բ տարբերակներին, քանի որ համարում ենք, որ առաջիկա տարիների համար հարկ է ընտրել Պրեմիեր Լիգայի ակումբների թվաքանակի ոչ թե նվազեցման, այլ ավելացման ռազմավարություն և ձգտել այն հասցնել 12-ի: 

բ/  Առաջարկում ենք ԲԿՄԱ-ի կարգավիճակը թողնել նույնը:

գ/ Վիճելի պահերի քննարկման առաջարկված ձևաչափը, այն է՝ կազմակերպել քննարկում ՀՖՖ-ում Ակումբի ներկայացուցչի մասնակցությամբ, ընդունելի ենք համարում»:

«ՓՅՈՒՆԻԿԻ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

«ՆՈԱՅԻ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

«ԳԱՆՁԱՍԱՐԻ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

15:25 / 11.06.2025 • Ֆուտբոլ

«Լիվերպուլը» Վիրցի տրանսֆերից հետո նոր աստղի հետևից է գնալու

15:18 / 11.06.2025 • Ֆուտբոլ

Տեր Շտեգենը կարևոր հանդիպում կունենա Լապորտայի ու Ֆլիկի հետ

14:38 / 11.06.2025 • Ֆուտբոլ

Նիկո Ուիլյամսը հնարավոր է տեղափոխվի Բունդեսլիգա

14:16 / 11.06.2025 • Ֆուտբոլ

Գյոկերեշի ու «Սպորտինգի» միջև «պատերազմ» է սկսվել. Հարձակվողը որոշել է այլևս չխաղալ թիմում

13:48 / 11.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մրցանակակիր մեկամյա ընդմիջումից հետո, Կարեն Մելքոնյանը՝ ռմբարկուների տասնյակում. «Ուրարտուի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Բացառիկ
13:46 / 11.06.2025 • Ֆուտբոլ

Խոշոր գումար Գառնաչոյի համար. «Յունայթեդը» պատրաստ է վաճառել նրան

13:36 / 11.06.2025 • Ֆուտբոլ

Ռաբիո. «Եթե նա խնդիրներ չունենար, ապա Բելինգեմի նման աստղ կլիներ»

13:15 / 11.06.2025 • Ֆուտբոլ

Ինչ կազմով է մտադիր խաղալ Ալոնսոն «Ռեալում»

13:01 / 11.06.2025 • Ֆուտբոլ

Մեսին՝ Խամեսին. «Դու չափազանց շատ ես խոսում»

12:42 / 11.06.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնայի» անսպասելի քայլը. Ֆլիկը վետերան խաղացողի է հրավիրում

12:23 / 11.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Տիջանի Ռեյնդերսը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

Պաշտոնական
12:17 / 11.06.2025 • Ֆուտբոլ

Սանեն որոշել է հեռանալ թոփ լիգաներից, բայց մնալ Եվրոպայում

12:02 / 11.06.2025 • Ֆուտբոլ

Ինձագիի նշանակումից հետո «Ալ Հիլալը» երկու տրանսֆեր է մտադիր կատարել

11:51 / 11.06.2025 • Ֆուտբոլ

Here We Go. Կևին դե Բրույնեն նոր ակումբ ունի

10:38 / 11.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Էկվադորի հավաքականը 5-րդ անգամ կխաղա աշխարհի առաջնությունում

Պաշտոնական
10:16 / 11.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Բրազիլիայի հավաքականը հաղթեց ու նվաճեց Մունդիալ 2026-ի ուղեգիր

Պաշտոնական
01:14 / 11.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Լիվերպուլն» ԱՊԼ-ի համար ռեկորդային գնով ձեռք կբերի Վիրցին

00:55 / 11.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Անգլիայի հավաքականի սենսացիոն պարտությունը

00:45 / 11.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱ-2026-ի որակավորում. Նիդերլանդները 8 գոլ խփեց, Ավստրիայի խոշոր հաշվով հաղթանակը, այլ արդյունքներ

23:53 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. Պիոլիի ու Ռանիերիի մերժումից հետո Գատուզոն Իտալիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն է

23:30 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռուսաստանի հավաքականը չորս գնդակ ուղարկեց Բելառուսի դարպասը

22:49 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Մելիխովը կհեռանա «Ուրարտուից». ակումբը նոր դարպասապահ կունենա

22:26 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռայան Շերկին` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
21:58 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Միլանն» ու «Կոմոն» Ա Սերիայի հանդիպումը կանցկացնեն Ավստրալիայում

21:21 / 10.06.2025 • Ֆուտբոլ

ESPN. Դոնարուման որոշել է մնալ ՊՍԺ-ում

20:54 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Վրաստանին

20:27 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Փյունիկը» պայմանագիր է կնքել սերբ ֆուտբոլիստի հետ

Պաշտոնական
19:56 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Տեղափոխվել եմ աշխարհի լավագույն ակումբ». «Ռեալը» ներկայացրել է Հաուսենին

19:24 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Չելսիի» դարպասապահը տեղափոխվեց «Ման. Սիթի»

Պաշտոնական
18:59 / 10.06.2025 • Թենիս

Մաքինրոյ. «Ալկարասն ու Սիները ֆավորիտ կլինեին լավագույն Նադալի դեմ խաղում»

18:18 / 10.06.2025 • Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիայի» նոր հարձակվողը. նա եվրագավաթում 2 գոլային գործողություն է կատարել

Պաշտոնական
17:49 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Ջոբ Բելինգհեմը՝ «Բորուսիայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
17:32 / 10.06.2025 • Ֆուտբոլ

6, 30, 40 և 88 խաղ. «Արարատը» հայտարարեց 3 ֆուտբոլիստի հեռանալու մասին

Պաշտոնական
16:57 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Մոտան հեռանում է «Նոայից», ակումբն արդեն պայմանավորվել է այլ մարզչի հետ

16:19 / 10.06.2025 • Ֆուտբոլ

«Հավաքականի մարզիչը չի կարող արդարացումներ փնտրել». Սպալետի

15:45 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հայաստանի հավաքականի ամենաարագ գոլը, Սպերցյանի առաջին դուբլը. Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Բացառիկ
15:16 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Պրոբեժ. «Ես այլ տարբերակ չունեի, ուստի հեռախոսով խոսեցի Ռոբերտի հետ»

14:47 / 10.06.2025 • Ֆուտբոլ

«Նոան» նոր պայմանագրեր է կնքել Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստների հետ

Պաշտոնական
14:29 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Լևանդովսկի. «Մարզիչը խախտեց մեր պայմանավորվածությունը»

13:55 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Կլոպի անվանի օգնականը՝ Գվարդիոլայի շտաբում

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ