Logo

ՀՖՖ-ն շնորհավորել է Յուրա Մովսիսյանին

15:10 / 02.08.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն օգոստոսի 2-ին նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է օրվա հոբելյարին։

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին պաշտոնապես հայտարարել էր 2021 թվականի փետրվարին։ Նա Հայաստանի հավաքականի կազմում 2010-2018-ին անցկացրել է 38 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ:

Ակումբային կարիերայի ընթացքում անվանի հարձակվողը խաղացել է ամերիկյան «Կանզաս Սիթիում», «Ռեալ Սոլթ Լեյքում», «Չիկագո Ֆայրում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում», շվեդական «Յուրգորդենում»: 

Այս տարի Յուրա Մովսիսյանն ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում հիմնել է «Լայոնս Յունայթեդ» ակումբը, որի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Արման Քարամյանը։

Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ