Logo

ՀՖՖ նախագահն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

16:59 / 26.04.2024Ֆուտզալ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր և ծանոթացել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի «4-ի եզրափակիչի» մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մրցաշարի եզրափակիչ հատվածին մասնակցելու են իսպանական «Պալմա Ֆուտզալը» և «Բարսելոնան», պորտուգալական «Բենֆիկան» ու «Սպորտինգը»։

Կիսաեզրափակիչում մրցելու են «Բենֆիկան» ու «Պալմա Ֆուտզալը» և «Բարսելոնան» ու «Սպորտինգը»։ Խաղային օրվա տոմսերի արժեքները լինելու է 1000-3000 դրամ։ Կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 3-ին։

Երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները կայանալու են մայիսի 5-ին, իսկ այդ օրվա տոմսերն արժենալու են 1000-5000 դրամ։

Բոլոր հանդիպումները կայանալու են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել Tickets.ffa.am կայքից։

Հիշեցնենք, որ մրցաշարի գործող հաղթողը «Պալմա Ֆուտզալն» է, որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա