Logo

ՀՖՖ նախագահը Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկներ է նվիրել հունահռոմեական ոճի ըմբիշներին

20:31 / 30.07.2024Ըմբշամարտ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում հավաք անցկացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամների հետ:

Մելիքբեկյանը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկներ է նվիրել Սլավիկ Գալստյանին (67 կգ), Մալխաս Ամոյանին (77 կգ) և Արթուր Ալեքսանյանին (97 կգ), որոնք օրեր անց կմեկնեն Փարիզ և կմասնակցեն 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Հիշեցնենք, որ Փարիզ-2024-ում օգոստոսի 6-ին մրցագորգ դուրս կգան աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը և Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Հաջորդ օրն էլ պայքարի մեջ կմտնի Սլավիկ Գալստյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ