Logo

Օլիմպիադա․ Հայաստանի թիմերի մրցակիցները 4-րդ տուրում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:11 / 31.07.2022• Շախմատ
null

Չեննայում ընթացող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 4-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը կմրցի ավստրիացիների հետ: 3-րդ տուրում 2,5-1,5 հաշվով հաղթելով Եգիպտոսի հավաքականին՝ հայ շախմատիստները 6 միավորով շարունակում են տեղ զբաղեցնել 20 առաջատարների խմբում: Հայաստանի հավաքականը 9,5 միավորով բաժանում է 14-19-րդ տեղերը: 

Կանանց Հայաստանի հավաքականը, 3-րդ տուրում 1,5-2,5 հաշվով պարտվելով էստոնուհիներին, 4 միավորով նահանջեց 22-րդ հորիզոնական: 4-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն Իռլանդիայի հավաքականի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ