Logo

ՀՀ նախագահը պարգևատրել է Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Յուրի Ջորկայեֆին և այլոց

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 21.09.2017ՍՊՈՐՏ
Gor minasyan - ՀՀ նախագահը պարգևատրել է Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Յուրի Ջորկայեֆին և այլոց

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներով պարգևատրեց հայկական սպորտի զարգացման գործում ավանդ ունեցած մի խումբ մարզիկների:

Անկախության 26-ամյակի առիթով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին ծանրորդներ` Օլիմպիական փոխչեմպիոններ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեց Համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը:

Ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով:

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը (Ֆրանսիա) պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ