Logo

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնություն

19:31 / 22.05.2025Հեծանվասպորտ
null

Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան:

Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդական ծրագրերին և ԵՏՀ-ի կողմից աջակցվող ապագա նախագծերին։

Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն` ՀՀ-ում անցկացնելու 2029թ. հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնություն և այլ միջազգային մրցաշարեր, ինչպիսին է BMX Freestyle park առաջնությունը:

Այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը։

Քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում այդ մարզաձևի զարգացմանն աջակցություն ցուցաբերելու համար և ներկայացրել այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող քայլերը: Մասնավորապես նշվել է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին տրամադրվել են հեծանիվներ:

Էնրիկո Դելա Կասան ևս մեկ անգամ հայտնել է Եվրոպական հեծանվային միության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու մեր երկրում հեծանվասպորտի զարգացմանն ու մասսայականացմանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ