Logo

Հարի Քեյնի ռեկորդը

19:44 / 06.06.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ռեկորդային 5-րդ անգամ ճանաչվել է ակումբի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Գերմանական գրանդի պաշտոնական կայքը հայտնում է, որ Քեյնը «Բավարիայի» առաջին ֆուտբոլիստն է, որ մրցաշրջանի ընթացքում 5 անգամ դարձել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Անգլիացին լավագույնն է ճանաչվել մայիսին և քվեարկությամբ առաջ է անցել ավստրիացի կիսապաշտպան Կոնրադ Լայմերից ու կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսից։

Ավարտված 2023/24 մրցաշրջանում 30-ամյա Քեյնը 45 խաղում խփել է 44 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ