Logo

Հայ գործարարը պատրաստ է գնել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբը

14:51 / 10.06.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնաբնակ հայ գործարար Վաչե Մանուկյանը մտադիր է գնել անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Էվերթոնը»։

The Independent-ը գրում է, որ «Էվերթոնը» գնելու համար Մանուկյանն ակումբի սեփականատեր Ֆարհադ Մոշիրիին առաջարկել է 400 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հայ գործարարի առաջարկը հավանության է արժանացել` չնայած Մոշիրին ակումբի վերաբերյալ ստացել է նաև այլ առաջարկներ։ Վերջնական համաձայնության հասնելու դեպքում, Մանուկյանը հուսով է, որ գործարքը հաստատող բոլոր փաստաթղթերի հարցերը կլուծվի առաջիկա ամիսներին։

Վաչե Մանուկյանն «Էվերթոնի» երկրպագուն է։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, IMS Digital Ventures տեխնոլոգիական ներդրումային ընկերության գործընկերն է և միավորել է մի խումբ, որը ներառում է ամերիկացի ներդրողներ, Սաուդյան Արաբիայի թագավորական և ավստրալական Մայերների ընտանիքը։

Լիվերպուլ քաղաքը ներկայացնող «Էվերթոնն» անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում 40 միավորով զբաղեցրել էր 15-րդ տեղը։ 2016 թ. փետրվարից ակումբի բաժնետոմսերի 94,1 տոկոսը պատկանում է իրանական ծագում ունեցող բրիտանացի գործարար Ֆարհադ Մոշիրիին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ