Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը մոտ են եղել մեդալ նվաճելուն Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացած հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում։ Հայաստանի հավաքականի առաջատարները դուրս են եկել 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևի եզրափակիչ ու գրավել են չորրորդ տեղը։
Նույն մրցաձևի անհատական պայքարում Բենիկ Խլղաթյանը 575 միավորով զբաղեցրել է 36-րդ տեղը, իսկ Էլմիրա Կարապետյանը 564 միավորով 57-րդն էր։
Էլմիրա Կարապետյանը մասնակցել է նաև 25 մետր ատրճանակ մրցաձևին: Հայ հրաձիգները մրցավայր են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։


