Logo

Հստակ գաղափարով ու սխեմայի հետաքրքիր նախապատմությամբ. Ի՞նչ պետք է իմանալ «Յունայթեդի» նոր մարզիչի մասին

Հեղինակ
Արամ Սահակյան
17:03 / 19.11.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Մանչեսթեր Յունայթեդում» նոր ժամանակաշրջան է սկսվում: Էրիկ տեն Հագի հեռացումից ու Ռուդ վան Նիստելրոյի ժամանակավոր պաշտոնավարումից հետո ակումբի ղեկը ստանձնում է Լիսաբոնի «Սպորտինգի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը: Նա ընդամենը մի քանի օրով է մեծ պորտուգալական ֆուտբոլի գլխավոր աստղից՝ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: Ամորիմը, չնայած մարզչի համար շատ երիտասարդ տարիքին, արդեն մեծ նվաճումների է հասել իր հարազատ երկրում: Այժմ դրանք ֆուտբոլի հայրենիք տեղափոխելու ժամանակն է:

FastNews-ը ներկայացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզչին, նրա ֆուտբոլային գաղափարները, մտքերն ու այն, թե ինչ կարող են սպասել ակումբի երկրպագուները Ռուբեն Ամորիմից:

Հստակ գաղափար՝ թիմ

Ռուբեն Ամորիմը 2016 թվականին է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Նա Պորտուգալիայում հեղինակավոր ակումբներում է հանդես եկել, ինչպիսիք են «Բենֆիկան» ու «Բրագան»: Ամորիմը 14 խաղի է մասնակցել Պորտուգալիայի հավաքականի կազմում: Բայց այս ամենով հանդերձ դժվար թե ֆուտբոլասերները հիշեն նրան այն ժամանակներից, երբ նա ֆուտբոլիստ էր: Նախկին կիսապաշտպանը միշտ թիմային խաղացող է եղել, չի առանձնացել մյուսներից ու այդ գաղափարն իր հետ է պահում մինչև օրս:

Ամորիմի մարզչական գործունեության առանցքը ևս թիմի գաղափարն է: Նա հավատացած է, որ երբ թիմը, միասնությունը առաջին պլան են գալիս, հաջողություններն անխուսափելի են.

«Իմ գաղափարախոսությունը մեկ բառով հետևյալն է. թիմ: Ամենակարևն ինձ համար թիմի գաղափարն է: Երբ թիմի գաղափարն առաջնային է բոլորի համար, այդ ժամանակ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարողանում է առավելագույնս ցուցադրել իր տաղանդը»,- ասում է Ամորիմը:

Պորտուգալական արահետներով դեպի Մանչեսթեր

Ռուբեն Ամորիմը ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո Լիսաբոնում դասընթացներ սկսեց մարզչական «Պրո» արտոնագիր ստանալու ու գործունեություն սկսելու համար: Խորհրդանշական է, որ հենց այդ ժամանակ նա մեկ շաբաթ փորձաշրջան անցավ «Մանչեսթեր Յունայթեդում», որը գլխավորում էր Ժոզե Մոուրինյուն:

Ամորիմի՝ որպես գլխավոր մարզիչ, առաջին աշխատավայրը եղել է Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնի «Կասա Պիա» ակումբը: Այնտեղ մեկ տարի աշխատելուց հետո Ամորիմին հրավիրեցին «Բրագա»: Այդ մրցաշրջանի արդյունքում մարզիչը «Բրագայի» հետ առաջին տիտղոսը նվաճեց 2013 թվականից հետո՝ հաղթելով Լիգայի գավաթը:

«Բրագիստաների» հետ տպավորիչ մրցաշրջան անցկացնելուց հետո Ամորիմին նկատեց ու հրավիրեց լիսաբոնյան թիմերից մեկը, բայց ոչ թե հարազատ «Բենֆիկան», այլ «Սպորտինգը»: Հրաժարվելը դժվար էր: Ամորիմը դարձավ «Առյուծների» գլխավոր մարզիչ ու 21-րդ դարում ակումբի լավագույն ժամանակաշրջանը կերտեց: «Սպորտինգը» նրա գլխավորությամբ հենց առաջին մրցաշրջանում 19 տարվա դադարից հետո դարձավ Պորտուգալիայի չեմպիոն:

Ամորիմը պաշտոնավարման 4 մրցաշրջաններում «Սպորտինգի» հետ երկու անգամ դարձավ Պորտուգալիայի չեմպիոն ու հիմք դրեց երրորդ չեմպիոնությանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ: 5 տիտղոս Լիսաբոնում, տպավորիչ մեկնարկ այս մրցաշրջանում թե՛ ներքին առաջնությունում, թե՛ Չեմպիոնների լիգայում: Բայց այսքանով Ամորիմի ժամանակը Պորտուգալիայում ավարտվեց, Մանչեսթերն է կանչում: 

Ամորիմի սխեման ու դրա յուրօրինակ նախապատմությունը

Ռուբեն Ամորիմը նախընտրում է 3-4-3 դասավորությունը: Այս ընտրությունը հետաքրքիր նախապատմություն ունի: Իր առաջին աշխատավայրում՝ «Կասա Պիայում», Ամորիմը պարտվում է առաջին երկու խաղերը: Այդ մրցավեճերում նա 4 պաշտպանով սխեմա էր կիրառել: Երրորդ խաղից առաջ երիտասարդ մասնագետը հանդես է գալիս հայտարարությամբ. «Եթե վաղը նորից պարտվենք, ես հրաժարական կտամ: Ես կփոխեմ որոշ բաներ»։

Սա թերևս նրա մարզչական կարիերայի ամենաբեկումնային դրվագն էր: Երրոդ խաղում «Կասա Պիան» հաղթեց՝ խաղալով փոփոխված սխեմայով՝ 3-4-3: Ամորիմի թիմերն այդ խաղից հետո մինչև օրս խաղում են այդպես: Ահա, թե ինչ ազդեցություն կարող է թողնել որևէ պահի կայացրած էքսպերիմենտալ որոշումը:

Ամորիմը նախընտրում է խաղալ բարձր պրեսինգով, հանդիպման մեծ մասում վերահսկել գնդակը: Նրա թիմերում խաղում են երկու հենակետայիններ, որոնք հաճախ են փոխօգնության գալիս լատերալներին: Վերջիններիս դերը պրեսինգի ու գրոհի ժամանակ շատ կարևոր է: Այնպես որ, նրանք հաճախ կարող են բաց թողնել թիկունքը: Հենակետայիններն այդ դեպքում կարող են ապահովագրել եզրերը:

Ամորիմի թիմերը գիտեն՝ ինչպես պաշտպանվել: 3-4-3-ը շատ արագ կարող է վերածվել 5-2-3-ի, եթե կարիք կա կոմպակտ պաշտպանության: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն անհանգստացած են, քանի որ պորտուգալացու գաղափարներն ընդհանրապես կապ չունեն այն ամենի հետ, ինչ տարիներ շարունակ արել է «Յունայթեդը»: Էրիկ տեն Հագի օրոք «Մանկունյանցիները» հիմնականում խաղում էին 4-2-3-1 սխեմայով: Ի դեպ, անգլիական լրատվամիջոցների պնդմամբ՝ հենց սխեմայի մեծ տարբերության պատճառով Ամորիմից ամիսներ առաջ հրաժարվեց «Լիվերպուլը»:

10-րդ մարզիչը Սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո

Ռուբեն Ամորիմը Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» 10-րդ մարզիչն է: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները լիահույս են, որ գոնե այս փոփոխությունը դրական կազդի ու ակումբը կվերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի.

««Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի մեծագույն ակումբն է, թեպետ վաղուց չի հաղթել Պրեմիեր լիգան: Այդ հաղթանակներն անցյալում են, ոչ թե ներկայում: Մեր նպատակն է ներկայում գրանցել նման հաջողություններ»,- ասում է Ամորիմը:

Այս նշանակման մեջ կան նույն ռիսկերը, ինչ Էրիկ տեն Հագի պարագայում: Ամորիմն ուժեղ մարզիչ է, սակայն ապացուցել է իր կարգը միայն Պորտուգալիայի առաջնությունում: Տեն Հագը նույնն էր արել Նիդերլանդների առաջնությունում ու ավելին՝ նրա թիմը՝ «Այաքսը», շատ մոտ էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելուն:

Մյուս կողմից Ամորիմն ավելի երիտասարդ է ու նպատակասլաց: Մինչև մրցաշրջանի մեկնարկը նա համաձայնության չի հասել «Լիվերպուլի» ու «Վեսթ Հեմի» հետ: Նույնիսկ հասցրեց «Սպորտինգի» երկրպագուներից ներողություն խնդրել Լոնդոն մեկնելու ու «Մրճահարների» հետ բանակցելու համար: Ակնհայտ է, որ Ամորիմը նպատակ ուներ աշխատելու Անգլիայում ու ցույց տալու իր ներուժն այս առաջնությունում: Դա անելու համար «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ լավագույն վայրն է ֆուտբոլային Եվրոպայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

22:45 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Ջոկովիչը կիսաեզրափակիչի վերջին մասնակիցն է

22:05 / 09.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Վարդան Զաքարյանը հանդիպել է թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ

21:50 / 09.07.2025 • Ֆուտբոլ

ԱԱԱ. ՊՍԺ - «Ռեալ». Մեկնարկային կազմերը

21:22 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սիներն առանց խնդիրների հաղթեց Շելթոնին և նույնպես կիսաեզրափակիչում է

20:57 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Արման Հովհաննիսյանը վերադարձել է «Արարատ»

Պաշտոնական
20:20 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Անչելոտին պայմանական ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել խոշոր գումարով

Պաշտոնական
19:52 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հաղթել է վրացական «Թելավիին»

19:22 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Բենչիչը հաղթեց Անդրեևային ու կիսաեզրափակիչում է

18:36 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ

18:17 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից

Պաշտոնական
18:00 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր. Մոտան հեռանալու համար «Նոային» վճարել է իր իսկ հրաժարագինը՝ ավելի քան 100 հազար եվրո

17:30 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Յուրի Ջորկաեֆի որդին տեղափոխվել է իտալական ակումբ

Պաշտոնական
16:42 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մուսիալան խախտել է լռությունը ծանր վնասվածքից հետո

16:40 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է

16:01 / 09.07.2025 • Ֆորմուլա 1

Շոկային պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում․ «Ռեդ Բուլը» նոր ղեկավար ունի

Պաշտոնական
15:25 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդ Արաուխոն խոսել է իր մարզական ապագայի մասին

15:08 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սանդրո Պերկովիչի հաղթական նորամուտը, Օմարի առաջին գոլը եվրագավաթներում. «Նոա» - «Բուդուչնոստ» հանդիպումը՝ 10 փաստով

Բացառիկ
14:47 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Աղբյուր. «Ռեալի» ֆուտբոլիստը՝ «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախ

14:42 / 09.07.2025 • Հեծանվասպորտ

fastnews-photo-icon
Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները հանդիպել են

14:18 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Մի քանի թոփ ակումբներ ցանկանում են ձեռք բերել «Ատալանտայի» կիսապաշտպանին

13:18 / 09.07.2025 • Ֆուտբոլ

The Standard. Մբեմոն հիասթափված է «Մանչեսթեր Յունայթեդից»

12:44 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Բելինգհեմ. «Փորձում եմ քիչ մտածել ՊՍԺ-ի դեմ խաղի մասին»

12:06 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Իտալական ու գերմանական ակումբները հետաքրքրված են «Ման. Սիթիի» կիսապաշտպանի ծառայություններով

11:25 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Պետի. «Յամալը կարող է գերազանցել Մեսիին»

10:47 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Էնրիկե. «Աշխարհի ամենահաջողակ ակումբի դեմ խաղալն ինձ համար մեծ նշանակություն ունի»

10:27 / 09.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 9-ի խաղերի անոնսը

09:43 / 09.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալի» ներկայացուցիչները չեն մասնակցել ՊՍԺ-ի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին

01:04 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Չելսին» Ժոաո Պեդրոյի շքեղ գոլերի շնորհիվ հաղթեց «Ֆլումինենսեին» ու եզրափակիչում է

00:25 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Փյունիկի» հայտացուցակը

23:55 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. «Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

23:27 / 08.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ման. Յունայթեդի» նորեկը կխաղա «10» համարով

Պաշտոնական
22:58 / 08.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
ԵԱ-ի C դիվիզիոն. Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Վրաստանին

22:22 / 08.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Ալկարասը վստահ հաղթանակ տարավ և շարունակում է պայքարը

21:53 / 08.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Նոան» դիմակայության առաջին խաղում հաղթեց «Բուդուչնոստին»

21:21 / 08.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Անիսիմովան հաղթեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

20:56 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Ռեալը» մոտ է տրանսֆեր համաձայնեցնելուն

20:22 / 08.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Գաբրիել Հայնցեն ընդգրկվել է Միկել Արտետայի մարզչական շտաբում

Պաշտոնական
19:45 / 08.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սաբալենկան ծանր պայքարում հաղթեց Զիգմունդին և կիսաեզրափակիչում է

19:14 / 08.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Նոա» - «Բուդուչնոստ». Մեկնարկային կազմերը

18:54 / 08.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Խաչանովն ավարտեց պայքարը քառորդ եզրափակիչում

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ