Logo

Հիկարու Նակամուրա․ «Վերջապես հասա Բաքու, սակայն լոգարանում ջուր չկա»

18:09 / 01.08.2023• Շախմատ
null

Ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու ժամանելուց հետո դժգոհել է կենցաղային պայմաններից։

«Վերջապես հասա Բաքու՝ աշխարհի գավաթին, սակայն լվացարանում և լոգարանում ջուր չկա։ Գերազանց սկիզբ․․․»,- թվիթերյան էջում գրել է ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը։

Հիշեցնենք, որ Հիկարու Նակամուրան Բաքու է ժամանել աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար։ Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 30-ին ու կավարտվի օգոստոսի 24-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ