Հունիսի 3-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ՝ հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 7 թեկնածուների՝ «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ի, «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի և «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին՝ Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:
Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի՝ Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 5-ին՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ին և «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ին:
Արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2022/2023թթ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:
Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Բենտոնիտ» և «Օնոր» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները։


