Logo

Հինգ գիրք, որոնք գուցե օգնեն նոր կյանք սկսել [խորհուրդ է տալիս «Զանգակ»-ը]

Հեղինակ
Զառա Սարգսյան
15:15 / 03.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
նոր կյանք սկսելու մասին գրքեր

Գարնան գալուն պես երբեմն այնպես ես ուզում տաք շորերի հետ մի կողմ դնել նաև հին մտքերը, առավոտյան արթնանալ, թերթել կյանքի հին էջն ու  սկսել նոր կետից։ «Զանգակ» հրատարակչությունը ներկայացնում է հինգ գիրք, որոնք գուցե կօգնեն գտնել ձեր փնտրած նոր ճանապարհը։

«Ուտել, աղոթել, սիրել» -  Էլիզաբեթ Գիլբերթ

Ուտել, աղոթել, սիրել-Էլիզաբեթ Գիլբերթ

Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» համաշխարհային բեսթսելլերը յուրահատուկ ուղեցույց է դարձել հազարավոր կանանց համար ամբողջ աշխարհում։ Գիրքն օգնում է կանգ առնել, հավաքել մտքերը, հուշում է, որ երբեմն կարելի է վերցնել պայուսակն ու գնալ անհայտ, բայց ցանկալի ուղղությամբ։ Վեպի հերոսուհին հենց այդպես էլ վարվում է։ Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում նրա ճամփորդությունը վերածվում է ներքին փնտրտուքի ճանապարհի։ Կատարյալ ներդաշնակությունը գալիս է այն պահին, երբ Էլիզաբեթը սովորում է տարբերակել ամենակարևորն ու մի կողմ թողնել երկրորդականը, հաճույք ստանալ ամենափոքրիկ, աննշան թվացող պահերից, անկեղծ լինել ու իսկապես սիրել ինքն իրեն։

«Աստղեր նվիրողը» - Ջոջո Մոյես

Աստղեր նվիրողը-Ջոջո Մոյես

Տառապանքից մինչև երջանկություն, հիասթափությունից՝ անմնացորդ սեր։ Գրքի հերոսուհին՝ Էլիսը, չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ է իրեն սպասվում ամուսնությունից հետո։ Երիտասարդ ու բարետես ամուսնու հետ երջանիկ կյանքի սպասումներն անհետանում են հայրենիքից շատ հեռու գտնվող Բեյլիվիլ քաղաք հասնելու առաջին իսկ օրվանից։ Աղջիկը երկու ճանապարհ ունի․ շարունակել ապահով, բայց միապաղաղ կյանքը, կամ հիմնովին փոխել ամեն ինչ ու մարտահրավեր նետել կյանքին։ Էլիսն ընտրում է երկրորդ ճանապարհը։  Տնային տնտեսուհու բարեկեցիկ ու հանդարտ կյանքին փոխարինելու են գալիս ձիով շրջագայությունները լեռներում։ Որպես շրջիկ գրադարանավարուհի՝ նա պետք է գրքեր հասցներ տեղի բնակիչներին։ Հենց սա էլ Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։

«Ես մինչ քեզ» - Ջոջո Մոյես

Ես մինչ քեզ-Ջոջո Մոյես

Պատահական հանդիպում, որ վերածվում է գլխապտույտ սիրո պատմության։  Նուրբ ու զգացմունքային այս սիրավեպը կստիպի ժպտալ ու արտասվել միաժամանակ։

Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:

Կարող եք կարդալ նաև՝

Ջոջո Մոյեսի լավագույն 5 գրքերը

«Սկիզբը» - Վարդան Պետրոսյան

Սկիզբը-Վարդան Պետրոսյան

Թվացյալ վերջ, որ վերածվում է նոր սկզբի, անազատություն, որից սկսում է իսկական Ազատությունը։

Վարդան Պետրոսյանի կալանավորվելն ու բանտում հայտնվելն իսկական շոկ էր նրան այնքան սիրող հանդիսատեսի համար։ Շատերը չհապաղեցին գուժել, որ սիրված դերասանի կարիերան ավարտված է։ Սակայն այն կետը, որը կարող էր վերջակետ դառնալ, նոր հոգևոր վերածննդի Սկիզբ դարձավ։ 

Վարդան Պետրոսյանի ինքնակենսագրական վեպում երկու զուգահեռ պատում է նրա կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերի մասին։ Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն... ջերմ, լուսավոր սեր։ Այսպես է հեղինակը ներկայացնում իր կալանքի պատմությունը և համադրում այն աշխարհում համավարակի մեկուսացման օրերի հետ։

«Մտածի՛ր և հարստացի՛ր» - Նապոլեոն Հիլ

Մտածի՛ր և հարստացի՛ր-Նապոլեոն Հիլ

Բոլոր վերլուծություններն ու օրինակները հիանալի են, բայց չմոռանանք՝ որն է կյանքը նոր էջից սկսելու համար ամենաանհրաժեշտ բանը։ Իհարկե՝ գումարը։ Հարստանալու և գումար վաստակելու համար էլ լավ գիրք կարող ենք խորհուրդ տալ՝ «Մտածի՛ր և հարստացի՛ր»։

Աշխարհահռչակ այս գիրքը կարող է գլխիվայր շուռ տալ կյանքիդ ընթացքն ու քեզ դարձնել միլիոնատեր։ Չես հավատում՝ փորձիր։ Հարուստ ու ազդեցիկ շատ մարդկանց համար այն իսկական հաջողության բանալի է դարձել։ Գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա։ Եվ վերջում մի գործնական խորհուրդ՝ վերցված այս գրքից։

«Ոչինչ չպետք է ազդի ձեր երազանքների վրա: Եթե այն, ինչը դուք ուզում եք լավ է և, գլխավորը, դուք հավատում եք դրան՝ մի՛ կասկածեք, գործե՛ք: Եվ կարևոր չէ, թե ինչ կասեն «նրանք», եթե ձեզ մոտ հանկարծակի անհաջողություններ լինեն, քանի որ «նրանք» չգիտեն, որ ցանկացած անհաջողություն սերմ է հետագա հաջողությունների համար»։
 

Կարող եք կարդալ նաև՝

Ամփոփելով տարին․ «Զանգակ»-ի բեսթսելլերները

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

21:21 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Փյունիկ» - «Տրե Ֆիորի» հանդիպման մուտքն ազատ կլինի

Պաշտոնական
20:40 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԲԿՄԱ-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում

20:20 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ֆիրմինոն նոր ակումբ կունենա

19:56 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Լիվերպուլը» հաղթեց միջմրցաշրջանային հատվածի առաջին ընկերական խաղում

19:26 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Sky Sports. «Ման. Յունայթեդն» սպասում է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջարկին

18:52 / 13.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Կուդերմետովան ու Մերտենսը` կանանց զուգախաղի չեմպիոն

18:25 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Նապոլին» հերթական տրանսֆերը կիրականացնի

17:53 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Յոահիմ Լյովը կարող է գլխավորել Ուզբեկստանի հավաքականը

17:21 / 13.07.2025 • Հոկեյ

Օվեչկինը NHL-ի պատմության գլխավոր ռմբարկու դառնալուց հետո թանկարժեք նվերներ է հանձնել ակումբակիցներին

16:59 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մկոյանը նոր մրցաշրջանը կդիմավորի իր կարիերայի հայկական 8-րդ ակումբում

Բացառիկ
16:25 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիոն հայտնել է` երբ Մոդրիչն ու «Միլանը» պայմանագիր կստորագրեն

15:58 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մեսին մոտ է 13 տարի առաջ սահմանած ռեկորդը կրկնելուն

15:25 / 13.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-video-icon
Ուսիկ. «Դյուբուային հաղթելուց հետո կգնամ կարաոկե»

14:59 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Օբամեյանգն ու «Մարսելը» բանակցում են

14:25 / 13.07.2025 • Թենիս

Դանիիլ Մեդվեդևը՝ «Արքայական գավաթ» մրցաշարի հաղթող

13:57 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Ցուցանիշ, որով Մեսին առաջինն է MLS-ի պատմության մեջ

13:15 / 13.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
UFC. Դերիք Լյուիսը 35-րդ վայրկյանին նոկաուտի է ենթարկել Թալիսոն Թեյշերային

12:57 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
38-ամյա Հալկը գոլ է խփել անկյունայինից կատարած հարվածով

12:14 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դի Մարիան «Ռոսարիո Սենթրալ» վերադարձից հետո առաջին խաղում գոլ է խփել

11:49 / 13.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 13-ի խաղերի անոնսը

11:25 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բելգիական ակումբների սանը կարիերան կշարունակի «Արարատում»

Պաշտոնական
10:54 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մեսին MLS-ում հինգերորդ խաղն անընդմեջ դուբլ է գրանցել

10:10 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Լուկաս Սելարայանը շքեղ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում

00:51 / 13.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Ընդամենը 35 գեյմ. Շվյոնտեկը դարի ռեկորդ է սահմանել

00:22 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյան. «Պարտվեցինք Սուպերգավաթը, բայց հաղթել ենք առաջնությունը»

23:50 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Սա հրաժեշտ չէ. կհանդիպենք ավելի ուշ». Մոդրիչի հրապարակումը

23:27 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
40-ամյա Կասորլան «Ռեալ Օվիեդոյի» հետ նոր պայմանագիր է ստորագրել

Պաշտոնական
23:05 / 12.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը երևանյան ԵԱ-ի երկրորդ խաղում ևս պարտվեց

22:41 / 12.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Ցուցանիշ, որով Շվյոնտեկը պատմության մեջ 8-րդ թենիսիստուհին է

22:11 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույնները ստացել են իրենց մրցանակները

21:41 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Կրասնոդարի» «տխուր» վիճակագրությունը եզրափակիչներում

21:00 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին, «Կրասնոդարը» Սուպերգավաթը պարտվեց ԲԿՄԱ-ին

20:33 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Վանն» առաջին անգամ երկրորդ թիմ ունի

Պաշտոնական
20:08 / 12.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
fastnews-video-icon
6-0, 6-0. Իգա Շվյոնտեկն առաջին անգամ նվաճեց «Ուիմբլդոնի» տիտղոսը

19:34 / 12.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
«Եղբայր». Չիմաևը Ծառուկյանի հետ լուսանկարը հայատառ է մակագրել

19:13 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Հյուրերը կլինեն առանց սմարթֆոնների. ինչպես կանցնի Յամալի 18-ամյակի միջոցառումը

18:39 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Marca. Մեսին Լապորտայի պատճառով կարող է չմասնակցել իր հրաժեշտի խաղին

18:17 / 12.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-photo-icon
Անպարտելի Գուրգեն Հովհաննիսյանը տիտղոսային մենամարտ կանցկացնի

Պաշտոնական
17:54 / 12.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Գլասփուլն ու Քեշը` տղամարդկանց զուգախաղի չեմպիոն

17:19 / 12.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
45-ամյա Վինուս Ուիլյամսը կվերադառնա մեծ կորտ

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ