«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը կարող է մասնակցել «Արսենալի» դեմ հանդիպմանը, տեղեկացնում է The Guardian-ը։
Անգլիացին արդեն վերադարձել է մարզումներին և ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի լոնդոնյան դերբիին։
23-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ ապաքինվել էր սեպտեմբերին ստացած վնասվածքից, բայց տանը կոտրել էր ոտքի մատը, ինչի հետևանքով բաց էր թողել «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։
Պալմերն այս մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման ու խփել է 2 գոլ։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


