Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում հյուրընկալվեց «Վեստ Արմենիային» և կամային հաղթանակի հասավ խոշոր՝ 4-1 հաշվով:
42-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Էդմոն Մովսիսյանը, որի գոլին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները պատասխանեցին 4 գոլով: Դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի կիսապաշտպան Տետոն Յենեն, մեկական գոլ խփեցին Արտյոմ Ավանեսյանն ու Վիլֆրիդ Էզան:
«Արարատ-Արմենիան» միավորների քանակը հասցրեց 6-ի և 5-րդ տեղում է: Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիան» առանց միավորի եզրափակում է աղյուսակը:
5-րդ տուրում «Արարատ-Արմենիան» օգոստոսի 27-ին կընդունի «Վանին», դրանից մեկ օր անց «Վեստ Արմենիան» հյուր կգնա երկրի փոխչեմպիոն «Փյունիկին»:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր
«Վեսթ Արմենիա» - «Արարատ-Արմենիա»՝ 1-4
Էդմոն Մովսիսյան, 42 - Արտյոմ Ավանեսյան, 53, Տետոն Յենե, 58, 86, Վիլֆրիդ Էզա, 79


