«Արարատ-Արմենիան» հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած մրցաշրջանում և արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց Չարենցավանի «Վանին»։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմի գոլերը խփեցին հարձակվողներ, կոլումբացի Ջոնաթան Դուարտեն ու արգենտինացի Ալեքսիս Ռոդրիգեսը։
«Արարատ-Արմենիան» վաստակեց 3 միավոր և միացավ առաջին տուրում հաղթանակ տարած առաջատարներին՝ «Արարատին» ու Գյումրիի «Շիրակին»։
Հայաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր
«Վան» - «Արարատ-Արմենիա»` 0-2
Ջոնաթան Դուարտե, 32, Ալեքսիս Ռոդրիգես, 68 (11մ)


