Հայաստանի 32-րդ առաջնության երրորդ տուրում Երևանի «Արարատը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման միակ գոլը գրանցվեց 21-րդ րոպեին, սեփական դարպասը գրավեց «Վեստ Արմենիայի» նիգերիացի կիսապաշտպան Դավիդ Ուֆուոման։
«Արարատն» առաջին հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում և 4 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։ Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիան» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը։
Հայաստանի առաջնություն, երրորդ տուր
«Արարատ» - «Վեստ Արմենիա»՝ 1-0
Դավիդ Ջուլիուս Ուֆուոմա, 21


