Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի երրորդ տուրը մեկնարկեց «Շիրակ» - ԲԿՄԱ խաղով, որում հյուրերը հաղթանակ տարան 1-0 հաշվով:
62-րդ րոպեին գյումրեցիների պաշտպան Հրայր Մկոյանը գնդակն ուղարկեց իր թիմի դարպասը: Հայաստանի ազգային հավաքականի 36-ամյա ֆուտբոլիստի ինքնագոլը դարպասի միակ գրավումն էր այս խաղում: Ավելացված ժամանակում ԲԿՄԱ-ի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, սակայն նշակետին մոտացած Դիմիտրիյե Պոբուլիչի հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասապահ Գոռ Մատինյանը:
ԲԿՄԱ-ն միավորների քանակը հասցրեց 6-ի, որով երկրորդ տեղում է: Աղյուսակը գլխավորող, Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» նույնպես 6 միավոր է վաստակել, սակայն դեռևս չի անցկացրել երրորդ տուրի իր հանդիպումը: «Շիրակը» 3 միավորով 6-րդն է:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր
«Շիրակ» - ԲԿՄԱ՝ 0-1
Հրայր Մկոյան, 62 (ինքնագոլ)
Չիրացված 11մ՝ Դիմիտրիյե Պոբուլիչ («Շիրակ»), 90+4


